Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Կինոն հզոր միջոց է հիշողությունը պահպանելու»

«Կինոն հզոր միջոց է հիշողությունը պահպանելու»
15.07.2014 | 15:20

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագիրն այս տարի ներկայացնում է համաշխարհային մեծության հինգ ռեժիսորի ֆիլմերի ընտրանի: Մասնավորապես` Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-Դուկի (Հարավային Կորեա), Ցզյա Չժան-Կեիի (Չինաստան), Օթար Իոսելիանիի (Վրաստան-Ֆրանսիա) և Ամոս Գիտայիի (Իսրայել) ֆիլմերը:

ԱՄՈՍ ԳԻՏԱՅԻՆ ֆիլմեր է նկարահանում Իսրայելում, Ֆրանսիայում: Նրանից փառատոնի շրջանակում ներկայացվում է չորս ֆիլմ` «Անա Արաբիա», «Սահմանազատում», «Ազատ գոտի», «Ավետյաց երկիր»:
«Սա իմ առաջին այցելությունն է Երևան: Կա որոշակի նմանություն հայ և հրեա ժողովուրդների պատմության միջև, այն իմաստով, որ երկու ժողովուրդներն էլ տեսել են ջարդեր, ունեցել են ինքնության, սեփական տարածքը չունենալու խնդիր»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ամոս Գիտային, նշելով, որ երկար տարիներ մտածել է Երևան գալու մասին և ներքին համակրանք է ունեցել այն ժողովրդի հանդեպ, որ անցել է տառապանքի միջով և խնդիր ունի աշխարհին հասցնելու իր ցավը:
«Կինոն հզոր միջոց է հիշողությունը պահպանելու:
Կինեմատոգրաֆիան միայն լրագրության հարց չէ, այն պետք է ոչ միայն ինֆորմացիա փոխանցի, այլև արտահայտի ռեժիսորի տեսանկյունն ու վերաբերմունքը,- հավելեց իսրայելցի ռեժիսորը:- Իսրայելի պատմությունը դեռ ամբողջացած չէ, կան պատմական լուրջ մարտահրավերներ, դա արտահայտվում է նաև ֆիլմերում:
Եթե սահմանափակվեինք ամերիկյան կոմերցիոն ֆիլմերով,
կինոյի մասին ունեցած մեր պատկերացումը շատ սահմանափակ կլիներ: Նման փառատոների շնորհիվ է նաև, որ կարողանում ենք ծանոթանալ նոր մշակույթների, նոր գաղափարների և ընդարձակել մեր պատկերացումները կինոյի մասին»:

Հարց հնչեց. «Կինոքննադատները կարծում են, որ Ձեր ֆիլմերը պատկերացում չեն տալիս իսրայելյան պատմության մասին, ավելի կարևոր է ներկայացնել իրակա՞ն փաստերը, թե՞ ռեժիսորի տեսությունը նման խնդիրների վերաբերյալ».

«Համամիտ եմ այդ մեղադրանքներին: Ես պաշտոնական խոսնակ չեմ և իմ գործը լրատվություն փոխանցելը չէ»,- ընդգծեց ռեժիսորը, նկատելով, որ իրականում սուբյեկտիվ է ցանկացած երկրի լրատվական դաշտի հաղորդած լրատվությունը: Մինչդեռ կինոն հնարավորություն է տալիս սեփական ընկալումները ներկայացնելու միջոցով ձևավորել անկախ կարծիք և անկախ մոտեցում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1189

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ